6 դեկտեմբերի 2017 - 17:12 AMT
Բիթքոինի փոխարժեքը 24 ժամում աճել է $1000-ով

Աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը հատել է $13000 շեմը: Այդ մասին են վկայում Coinmarketcap-ի տվյալները:

Երևանի ժամանակով 17:00-ի դրությամբ, կրիպտոարժույթի փոխարժեքի առավելագույն նիշը հասնում էր $13052-ի: Այսպիսով՝ արժեքը ավելացել է 1000 դոլարով մոտ մեկ օրում:

Ավելի վաղ Power Compare պորտալը հաշվարկել էր, որ եթե աճի դինամիկան պահպանվի, ապա 2020թ. բիթքոինի մայնինգի համար կծախսվի աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ քանակը: Նշվում է նաև, որ վերջին ամսում մայնինգի վրա ծախսվող էլեկտրաէներգիայի սպաոումն աճել է 29,98 տոկոսով: