6 դեկտեմբերի 2017 - 17:54 AMT
Խաչանովը կմասնակցի Australian Open-2018-ին

2018-ի «Մեծ սաղավարտի» մրցաշարերից առաջինի՝ Australian Open-ի մասնակիցների ցանկը հայտնի է: Մրցաշարին հայտագրվել են մեծ քառյակի թենիսիստները՝ Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, էնդի Մարեյը և Նովակ Ջոկովիչը:

Մրցաշարին կմասնակցի նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, գրում է Eurosport-ը:

Australian Open-ին կմասնակցեն նաև վնասվածքների պատճառով 2017-ի խաղաշրջանի ավարտը բաց թողած թենիսիստներ Քեյ Նիսիկորին, Միլոշ Ռաոնիչը և Սթեն Վավրինկան:

Մրցաշարը կանցնի 2018-ի հունվարի 15-28-ը: 2017-ին հաղթող է ճամաչվել Ռոջեր Ֆեդերերը: