25 փետրվարի 2008 - 18:47 AMT
Ընդդիմադիր շարժմանն են միացել Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցները
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը միացել են Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մասնավորապես, ընդդիմությանն են միացել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ԵՄ-ի հետ համակարգման վարչության պետ Վահագն Ղազարյանը, միջպետական եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Զոհրաբ Հավհաննիսյանը, ոսկերչության եւ ակնագործության գործակալության փորձագետ Արման Սարուխանյանը: Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրենք ակնկալում էին եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացում, սակայն խաբվեցին իրենց սպասումներում: Այդ պատճառով Առեւտրի նախարարության ներկայացուցիչները որոշել են միանալ ընդդիմադիր շարժմանը: