Քամանչան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական էջում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն ընթանում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում:
«Հարավային Կորեայում անցնող կազմակերպության 12-րդ նստաշրջանում Իրանի և Ադրբեջանի կողմից համատեղ ներկայացված «Քամանչա լարային երաժշտական գործիքի պատրաստումը և նվագելու արվեստը» փաստաթուղթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական քոչարին և «ադրբեջանական» տոլման նույնպես ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: