7 դեկտեմբերի 2017 - 16:04 AMT
Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին: Ճաշկերույթը տեղի է ունենալու 2018-ի հունվարի 30-ին՝ Փարիզում:

CCAF-ը միավորում է Ֆրանսիայում հայկական համայնքի խոշորագույն քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական ու սոցիալական կազմակերպություններին, հայտնում է Panorama.am-ը:

Համակարգող խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ներհամայնքային գործունեությունը, պայքարել հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, պաշտպանել Ֆրանսիայի հայկական համայնքի շահերն ու ներկայացնել միասնական տեսակետ հանրային քաղաքականության կարևոր հարցերում:

CCAF-ի 2017-ի ամենամյա ընթրիքին մասնակցել էր այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: