7 դեկտեմբերի 2017 - 17:20 AMT
Մեսսի. Երազում եմ Արգենտինա վերադառնալ, բայց այնտեղ կողոպտելու համար կարող են սպանել

«Բարսելոնայի» հարձակվող, հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հերթական անգամ հաստատել է, որ կցանկանար ավարտել կարիերան «Նյուելս Օլդ Բոյզում»:

«Շատ տհաճ է տեսնել, որ Արգենտինայում կարող են սպանել՝ կողոպտելու նպատակով: Ես բազմիցս եմ ասել, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, սակայն չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է նա, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ ցանկանում է, որ իր երեխաները հանգիտս պայմաններում մեծանան և վայելեն անվտանգ կյանքը:

Մեսսին 2017-ի նոյեմբերին երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2021թ.: Նա երկու որդի ունի: