7 դեկտեմբերի 2017 - 18:11 AMT
ԱՄՆ քաղաքացին կաշառք է տվել հայկական անձնագիր ունենալու համար

55 անձինք, որոնց թվում եղել է նաև ԱՄՆ քաղաքացի, առանց Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, ապօրինաբար հաշվառվել են նշված հասցեներում: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են նաև Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: