9 դեկտեմբերի 2017 - 10:50 AMT
Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել. Նա մեկուսարանում է

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Սահակաշվիլիին և տեղափոել Ուկրաինայի ԱԽ ժամանակավոր մեկուսարան:

«Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլի մասին, նաև հրաժարվում է պարտադրողական կերակրումից: Եթե նա կալանավորվի 60 օրով, ապա խիստ հացադուլի մեջ կլինի»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը որպես խափանման միջոց տնային կալանք կպահանջի՝ էլեկտրոնային թևնոց կրելու պայմանով: