25 փետրվարի 2008 - 22:07 AMT
Փետրվարի 26-ին Երեւանի Հանարպետության հրապարակում կայանալու է Սերժ Սարգսյանի կողմանկիցների հանրահավաքը
Փետրվարի 26-ին, ժ. 15:00-ին Երեւանի Հանարպետության հրապարակում կայանալու է բոլոր այն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների համատեղ հանարահավաքը, ովքեր նախագահական ընտրություններում իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանրահավաքը կայանալու է երկրում կայունության, հանդուրժողականության, օրինականության ու քաղաքական մշակույթի պահպանման, ժողովրդավարության ամրապնդման, մեր երկրի եւ ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր շահագրգիռ ուժերի ներուժի օգտագործման պատրաստակամության, դեպի նոր հաղթանակների Հայաստան առաջ գնալու կոչի ներքո: