25 փետրվարի 2008 - 22:40 AMT
Երեւանում ձերբակալվել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը
Այսօր երեկոյան Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Տվյալ տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում: Սուրենյանցի ձերբակալման մանրամասները ավելի ուշ կհրապարակվեն: