9 դեկտեմբերի 2017 - 15:28 AMT
Արոնյանը 6-րդ ոչ ոքին է խաղացել London Chess Classic-ում

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորն այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

6-րդ տուրի արդյունքները. Ադամս-Նեպոմնյաշչի՝ 0:1, Սո-Արոնյան, Վաշյե-Լագրավ- Կարուանա, Նակամուրա-Կարլսեն, Անանդ-Կարյակին՝ ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 4 միավորով, նրան հաջորդում է Նեպոմնյաշչին 3.5 միավորով: 3-7-րդ հորիզոնականնրում են Արոնյանը, Կարլսենը, Վաշյե-Լագրավը, Նակամուրան, Սոն՝ 3-ական միավորով:

8-10-րդ տեղերում են Անանդը, Կարյակինը, Ադամսը՝ 2.5-ական միավորով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

7-րդ տուրում կհանդիպեն Արոնյան-Նակամուրա, Կարուանա-Սո, Նեպոմնյաշչի-Անանդ, Կարյակին-Վաշյե-Լագրավ, Կարլսեն-Ադամս զույգերը: