9 դեկտեմբերի 2017 - 15:38 AMT
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հավակնում է հաղթանակի Chess Classic FIDE OPEN- ում

Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN- ի եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Եվս յոթ շախմատիստ, այդ թվում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը լրացուցիչ գործակիցներով երրորդն է, ունի 6.5-ական միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: