9 դեկտեմբերի 2017 - 16:15 AMT
Վաչե Տերտերյան. Առաջիկա տարիներին կխոշորացվի ևս 450 համայնք

Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք, այս մասին Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում ձևավորվել է 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։

«Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիոիթյունն ու մատչելիությունը»,- ասել է փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները և արդեն իսկ դեկտեմբերի 11-ին քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ մի շարք խոշորացված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերազինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ», - եզրափակել են Վաչե Տերտերյանը։