11 դեկտեմբերի 2017 - 10:55 AMT
London Chess Classic. Վերջին տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Կարլսենի հետ

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել՝ այս անգամ կիսելով միավորն անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

9-րդ տուրում նա կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին 5,5 միավորով, 2-րդ տեղում Ֆաբիանո Կարուանան է 5 միավորով, 3-րդում ՝ Վաշյե-Լագրավը՝ 4,5 միավորով:

Հայկական շախմատի առաջատարը 4 միավորով կիսում է 4-7-րդ տեղերը Մագնուս Կարլսենի, Հիկալու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ) Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է: