11 դեկտեմբերի 2017 - 11:09 AMT
Համայնքներից 2 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքվել

2017-ի առաջին 11 ամսվա ընթացքում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ համայնքներից հավաքագրվող հարկային եկամուտներն ավելացել են 2 մլրդ դրամով: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ՀՀ համայնքների խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրված գումարը հողի հարկի մասով աճել է 250 մլն դրամով, գույքահարկի մասով՝ 1 մլրդ դրամով:

«Հանրապետությունում մոտ 15.400 պայմանագիր է կնքված իրավաբանական անձանց հետ, և մենք այսօր հայտարարում ենք, որ 2018 թվականին գոնե 80%-ի չափով աղբահանության և սանիտարական մաքրման վճարները պետք է իրականացվեն համայնքների սեփական եկամուտներից»,- ասել է նախարարը: