11 դեկտեմբերի 2017 - 11:20 AMT
ՀՀ-ն վերջից 4-րդն է Եվրոպայում աշխատավարձերի չափով

Texty.org.ua վերլուծական կենտրոնը հաշվարկել է միջին աշխատավարձերի չափը Եվրոպայի երկրներում: Ըստ վարկանիշի, ՀՀ-ն վերջից 4-րդն է այդ ցուցանիշով, որտեղ «մաքուր» աշխատավարձը 251 եվրո է:

Այնուամենայնիվ, ըստ վարկանիշի, ՀՀ-ում ավելի շատ են վաստակում, քան Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում: Աշխատավարձերի հակավարկանիշը գլխավորում է Ուկրաինան, որտեղ միջին աշխատավարձը 190 եվրո է (հարկերն ու պահումները չհաշված), 2-րդը՝ Մոլդովան է 216 եվրոյով, 3-րդը՝ Ադրբեջանը՝ 232 եվրոյով: Հետո գալիս է Հայաստանը 251 եվրոյով, որին հաջորդում են Վրաստանը՝ 293 եվրոյով և Բելառուսը՝ 320 եվրոյով:

Ռուսաստանում միջինը վաստակում են 474 եվրո, Լեհաստանում՝ 748 եվրո:

Եվրոպայում ամենաբարձր «մաքուր» աշխատավարձերը ստանում են Շվեյցարիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում՝ միջինը 4421 եվրո, 3440 եվրո և 3405 եվրո համապատասխանաբար: