11 դեկտեմբերի 2017 - 17:55 AMT
Վարկանիշ. ՀՀ-ն առաջատար է Հարավային Կովկասում թվային դիվանագիտությամբ

Հայաստանը 2017-ին 18 կետով բարելավել է իր դիրքերը «Թվային դիվանագիտության վարկանիշում»՝ 2016-ի 52-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 34-րդն աշխարհի 209 երկրի շարքում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երկիրն առաջատար է Հարավային Կովկասում:

2017-ին Ադրբեջանը 47-րդն է վարկանիշում, Վրաստանը՝ 66-րդը: Թուրքիան զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը, Իրանը՝ 123-րդ:

Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Վատիկանը:

Թվային դիվանագիտության (e-diplomacy) վարկանիշը կազմելիս գնահատվում է երկրի արտաքին գործերի գերատեսչության կողմից դիվանագիտական նպատակներին հասնելու համար նորագույն տեխնոլոգիաների և համացանցի կիրառումը: