26 փետրվարի 2008 - 15:15 AMT
Երեւանում անցնում է հանրահավաք հօգուտ Սերժ Սարգսյանի
Երեւանի Հանարպետության հրապարակում սկսվել է բոլոր այն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների համատեղ հանարահավաքը, ովքեր նախագահական ընտրություններում իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանրահավաքը կայանում է երկրում կայունության, հանդուրժողականության, օրինականության ու քաղաքական մշակույթի պահպանման, ժողովրդավարության ամրապնդման, մեր երկրի եւ ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր շահագրգիռ ուժերի ներուժի օգտագործման պատրաստակամության, դեպի նոր հաղթանակների Հայաստան առաջ գնալու կոչի ներքո: