11 դեկտեմբերի 2017 - 12:57 AMT
ՀՀ-ն բիզնես միջավայրի մակարդակով վերջինն է Հարավային Կովկասում, 88-րդը՝ աշխարհում

Հայաստանը 22,8 միավորով 88-րդ տեղն է զբաղեցրել «Ձեռներեցության համաշխարհային վարկանիշ 2018»-ում աշխարհի 137 երկրի շարքում: Ձեռներեցության և զարգացման համաշխարհային ինստիտուտի վարկանիշի համաձայն՝ Հարավային Կովկասում ձեռներեցական գործունեության համար ամենաբարենպաստ երկիրը Ադրբեջանն է, որին հաջորդում է Վրաստանը:

Այս երկրները վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար 62-րդ և 77-րդ հորիզոնականները: Թուրքիան վարկանիշում 37-րդն է, Իրանը՝ 72-րդը, Ռուսաստանը՝ 78-րդը:

Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Շվեյցարիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան:

Վարկանիշը կազմելիս ուսումնասիրվել են երկրների բնակչության սոցիալական վիճակն ու գնողունակությունը, կապի և տրանսպորտային ենթակառուցվածքները, հասանելիությունն արտաքին շուկաներ և այլն: