26 փետրվարի 2008 - 15:42 AMT
Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ-ի վարույթում եւ ես, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատրաստ եմ աջակցել բանակցային գործընթացի առաջխաղացմանը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: Նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի հակամարտությունը կարգհավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Բանակցային գործընթացը բոլոր կողմերի աջակցության ու հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծման կարիքն ունի: ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է բնական կառույց, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ եւ այդ պատճառով նրան անհրաժեշտ է լիարժեք աջակցություն եւ օգնություն»,- ընդգծել է Կաներվան: