11 դեկտեմբերի 2017 - 19:23 AMT
Գերմանական խանութն ու բելգիացի դիզայները € 198 արժողությամբ տոպրակ են ստեղծել

Բեռլինյան խանութ Voo Store-ը բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսոնի հետ համտեղ €198 արժողությամբ պոլիէթիլենային տոպրակ են արտադրել:

Արտադրանքի հեղինակների համաձայն՝ RS Shopping Bag կոչվող տոպրակը բազմաֆունկցիոնալ է և ջրակայուն:

Տոպրակը ներառում է նաև փոշեհավաք:

Տոպրակի չափսը 62х33 սմ է:

Voo Store-ը գերմանական առցանց խանութ է, որտեղ ներկայացված են հագուստի, կոշիկների, կոսմետիկայի և տարբեր այլ պարագաների հայտնի և ոչ այնքան հայտնի ապրանքանիշներ: