11 դեկտեմբերի 2017 - 18:06 AMT
Պայթյուն Նյու Յորքի ավտոկայանում. Մարդկանց տարհանում են

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում՝ կենտրոնական Մանհեթենի ավտոբուսի կայանի մոտ, ինքնաշեն ռումբ է պայթել: Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է:

Ըստ CNN-ի, կասկածյալը փորձել է մետրոյի կայարան անցնելպայթուցիկ սարքով, նա վիրավորվել է: Դեռևս հայտնի չէ, թե ինչու է ռումբը պայթել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Իրավապահները ևս 1-2 ռումբ են հայտնաբերել: Մետրոյի որոշ կայարաններ տարհանվում են:

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ԻՊ կողմնակիցները մտադիր են ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում: