12 դեկտեմբերի 2017 - 11:19 AMT
Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով դեկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք: Այս մասին հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունը:

Էդվարդ Նալբանդյանը Աթենքում հանդիպում կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 20-ին: 2016-ի հուլիսի 21-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։ 2016-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: