13 դեկտեմբերի 2017 - 15:41 AMT
«Գազպրոմին» մոտ 1,3 մլրդ դրամի անհատույց գույք կտրամադրվի

Կառավարությունը 1,279 մլրդ դրամիգույք կհանձնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագիծը հիմնավորվում է 2011-ի դեկտեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և իրանական «Սաներջի» ընկերության միջև կնքված պայմանագրով, որի շրջանակում «Գազպրոմ Արմենիան» Մեղրի և Ագարակ քաղաքների գազաֆիկացման համար տրամադրել է իր ենթակառուցվածքները:

Որոշումն ընդունելուց հետո պետական կառավարչական հիմնարկը պետք է մեկամսյա ժամկետում կատարի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: