14 դեկտեմբերի 2017 - 14:57 AMT
40 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանի տոկոսի համաֆինանսավորմանը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն դրամ: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրում ավելի վաղ կատարվել էին մի շարք փոփոխություններ՝ բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքն ու վարկի առավելագույն չափը:

Արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը: