14 դեկտեմբերի 2017 - 15:37 AMT
Նադալը ստացել է Բարսելոնայի մրցաշարի հաղթողի մեծ գավաթը՝ 10 տիտղոսի համար

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հատուկ մրցանակի է արժանացել Բարսելոնայում Conde de Godo Trophy մրցաշարի կազմակերպիչներից այդ մրցումներում իր նվաճումների համար: Նա արժանացել է մրցաշարի հաղթողի մեծ գավաթին, հայտնել է մրացաշարի պաշտոնական կայքը:

Իսպանացի թենիսիստը 10 անգամ հաղթող է ճանաչվել այս մրցումներում: 2009-ին Նադալը ստացավ գավաթի առաջին պատճենը Բարսելոնայում 5 տիտղոս նվաճելու համար:

«Շատ ուրախ եմ երկրորդ մեծ մրցանակը Բարսելոնայում ստանալու համար, բայց այլևս չի լինի»,-ասել է Նադալը, հայտնում է championat.com-ը: