Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017-ի հունվար-նոյեմբերին նվազել է 0,2%-ով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեն:
Մինչդեռ նավթային ՀՆԱ-ի անկումը հաշվետու շրջանում կազմել է 5,1%, հայտնում է «Ինտերֆաքս-Ազեբայջանը»:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ անկումը 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 1,2%:
2016-ին ՀՆԱ անկումն Ադրբեջանում 3,1% էր:
Ադրբեջանի կառավարությունը 2017-ի համար կանխատեսել է 0,3% տնտեսական աճ:
ՄԱԿ-ը Ադրբեջանում 2017-ին տնտեսության անկում է արձանագրվում 1%-ի չափով: Այդ մասին ասվում է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում: Զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել 2017-ին մինչև 5,8%: