14 դեկտեմբերի 2017 - 18:13 AMT
Samsung-ը երկկողմանի էկրանով սմարթֆոն կթողարկի

Samsung ընկերությունը 2018-ին կթողարկի իր առաջին երկկողմանի կոր էկրանով Galaxy X սմարթֆոնը: Այս մասին գրում է Hi Tech կայքը:

Սմարթֆոնը սկզբնական շրջանում կթողարկվի սահմանափակ թվով: Հարավկորեական ընկերության պատենտավորած էկրանը տարածվում է սարքավորման հետնամասում:

Galaxy X- ի էկրանը կարող է նմանվել ամարթֆոնների այն երկկողմանի էկրաններին, որոնց փոքր հատվածն օգտագործվում է ծանուցումների, նշումների համար: Սակայն մոդելի հակառակ երեսի էկրանն ավելի մեծ է և հնրավոր է՝ ունենա կիրառության այլ նպատակներ նույնպես: