15 դեկտեմբերի 2017 - 11:06 AMT
ՀՀ տարածքում որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է

Դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ է մերկասառույց:

Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: