Առնվազն 4 երեխա է զոհվել և 7-ը ծանր վիրավորվել Ֆրանսիայի հարավում գնացքի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Միլա քաղաքի մոտ: Ականատեսները հայտնում են, որ գնացքն ուղղակի «2 մասի է կիսել ավտոբուսը», գրում է пишет Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:
Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:
«Իմ բոլոր մտքերն այդ սարսափելի վթարի զոհերի ու նրանց ընտանիքների հետ է»,-գրել է Twitter-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա պետության ռեսուրսների «տոտալ մոբիլիզացիա է» հայտարարել՝ օգնելու համար վթարից տուժածներին:
2017-ի հունվարին Իտալիայում վթարվեց Ֆրանսիայից վերադարձող ավտոբուսը հունգարացի դպրոցականներով: 15 մարդ զոհվեց: