Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել սկրեչ մրցաձևում։
Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։
Էդգար Ստեփանյանը կարևոր վարկանիշային միավորներ է վաստակել։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Դեկտեմբերի 16-ին Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: