16 դեկտեմբերի 2017 - 12:18 AMT
Don Balon. ՄՅՈւ-ն 30 մլն եվրո կառաջարկի «Ռեալին» Կովաչիչի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հզորացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա նոր թիրախը «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչն է, գրում է Eurosport-ը Don Balon-ի վրա հղումով:

«Կարմիր սատանաները» մատդիր են 30 մլն եվրո առաջարկել 23-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար:

2017/18 խաղաշրջանում Կովաչիչը 9 պաշտոնական խաղի է մասնկցել և 1 գոլային փոխանցում կատարել: Նա 2 ամիս բաց է թողել ազդրի վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է Պրեմիեր լիգայում՝ հետ մնալով «Մանչեսթեր Սիթիից» 11 միավորով: