Forbes-ը հրապարակել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Ցուցակը գլխավորում է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, որը վաստակել է 1,85 մլրդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում գոլֆիստ Թայգեր Վուդսն է 1,7 միլիարդ դոլարով: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում նույնպես գոլֆիստներ են՝ Առնոլդ Փալմերը 1,4 մլրդ դոլարով և Ջեկ Նիքլաուսը 1,2 միլիարդով, գրում է Eurosport-ը:
5-րդ հորիզոնականում Միխայել Շումախերն է («Ֆորմուլա-1») 1 միլիարդ դոլարով:
6-րդը Ֆիլ Միքելսոնն է, նույնպես գոլֆիստ, 815 միլիոնով: 7-րդ հորիզոնականը կիսում են բասկետբոլիստ Կոբե Բրայանտն ու ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը՝ 800-ական մլն դոլորավ:
8-րդը բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերն է 785 մլն դոլարով, իսկ լավագույն 10-յակը եզրափակում են բասկետբոլիստներ Շաքիլ Օ՛Նիլն ու Լեբրոն Ջեյմսը՝ 735-ական մլն դոլարով:
Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդն է 725 մլն դոլարով, Լիոնել Մեսսին՝ 16-րդը, 600 մլն դոլարով:
25-րդ հորիզոնականում թենիսիստ Անդրե Աղասին է 470 մլն դոլարով:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մարզիկների բոլոր եկամուտները, այդ թվում՝ աշխատավարձերը, հովանավորների և մրցանակային գումարները: