16 դեկտեմբերի 2017 - 16:23 AMT
Ճապոնական ստարթափը մտադիր է առաջին գովազդը տեղադրել Լուսնի վրա

Ճապոնական Ispace ստարթափը $ 90 մլն է հավաքել 2020 թվականին Լուսնի վրա առաջին գովազդը տեղադրելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը:

Տոկիոյում տեղակայված ընկերությունը մտադիր է 2019-ին տիեզերանավ ուղարկել Լուսնի ուղեծիր, իսկ մեկ տարի անց իջեցնել այն Լուսնի մակերևույթի վրա: Մի շարք ներդրողների, ընկերությունների առաջարկել է նաև տեղադրել իրենց գովազդը Լուսնի վրա՝ տիեզերանավի վայրէջքից հետո:

Ispace-ի ղեկավար Տակեշի Հակամադայի խոսքով՝ ծրագրավորում է նաև «լուսնային տնտեսություն» հիմնադրել: Նա նշել է, որ այս ծրագիրն իրականացնելու համար տասնամյակների աշխատանք կպահանջվի: