18 դեկտեմբերի 2017 - 14:26 AMT
ԶԼՄ. ՄՅՈւ-ն պատրաստ է 68 մլն եվրո վճարել «Յուվենտուսին» Սանդրոյի համար

«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Մանկունիանցիները մտադիր են 90 մլն եվրո ծախսել թիմի հզորացման համար, իսկ Սանդրոյի գնումը գերակա նպատակներից է: Ըստ Mirror-ի, ՄՅՈւ ղեկավարությունը հավանություն է տվել բրազիլացու տրանսֆերին 68 մլն եվրոյի դիմաց, սակայն ակումբը դեռ բանակցություններ չի սկսել «Յուվենտուսի» հետ, հայտնում է Eurosport-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքս Սանդրոն դժբախտ է զգում իրեն Թուրինում և մտադիր է առաջիկայում հեռանալ ակումբից: Սանդրոյին է հավակնում նաև «Չելսին»:

Սանդրոն Թուրին է տեղափոխվել 2015-ի ամռանը «Պորտուից» 26 մլն եվրոյով: Նա 1 գոլի հեղինակ է դարձել և 5 գոլային փոխանցման 2017/18 խաղաշրջանի 17 խաղում:

Transfermarkt 26-ամյա բրազիլացուն գնահատում է 35 մլն եվրո: