18 դեկտեմբերի 2017 - 14:32 AMT
2017-ի ձմեռային զորակոչի բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010 523482 հեռախոսահամարով: