18 դեկտեմբերի 2017 - 17:04 AMT
Բազմաժանր հեռուստաալիքներ ու գերարագ ինտերնետ. «Ռոստելեկոմի» անակնկալը՝ Ամանորին ընդառաջ

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ՝ հնարավորություն ընձեռելով դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից առանց տարիֆային սահմանափակումների։

Ամանորյա ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող և նոր բաժանորդները, անկախ իրենց սակագնային պլանից, դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ն ներառյալ կստանան.

- ինտերնետի՝ մինչև 100 Մբ/վ արագություն,

- ավելի քան 165 հեռուստաալիքի տոնական ծրագրերն ու հաղորդումները դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության ծառայության միջոցով,

- բազմաթիվ ամանորյա ֆիլմեր և մուտֆիլմեր՝ ընդամենը սիմվոլիկ 1 դրամ սակագնով։

«Տոներին ընդառաջ մարդիկ միշտ սպասում են հրաշքների և մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաև սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի ամանորյա անակնկալը հաճելի ժամանց և տոնական տրամադրություն կպարգևի ինչպես նախատոնական շրջանում, այնպես էլ տոներից հետո՝ մինչև 2018-ի հունվարի 15-ը ներառյալ։

Ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվությունն ընկերության կայքում է: