18 դեկտեմբերի 2017 - 18:11 AMT
Գործադիրը մոտ € 24 մլն-ի վարկային համաձայնագրեր է կնքել

Դեկտեմբերի 18-ի ՀՀ կառավարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» վերաբերյալ € 5,3 մլն-ի և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող € 18,5 մլն-ի վարկային համաձայնագրեր են կնքվել: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առաջին համաձայնագրի շրջանակում աջակցություն կտրվի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: KfW-ի կողմից € 5,3 մլն գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով՝ 1-ինը կազմում է € 4,8 մլն, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդը՝ € 515.000, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար:

ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է € 5 մլն:

Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: