19 դեկտեմբերի 2017 - 10:40 AMT
Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 24-ին: 2009թ. հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիգեն Չիտեչյանը: 2014թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստամում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 2011թ. դեկտեմբերի 1-ին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Վարդան Սիրմաքեշը: 2013թ. մայիսի 30-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Նիկոլայ Սարկիսովը: