Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև համերգային ծրագիր, ելույթ կունենան հայտնի, սիրված երգիչներ, պարային համույթներ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը: Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: