19 դեկտեմբերի 2017 - 16:02 AMT
ԶԼՄ. Չինաստանում արտադրվել է Tesla-ի էլեկտրամոբիլի մրցակիցը

Չինական Nio ընկերությունը ներկայացրել է իր առաջին՝ ES8 էլեկտրական շարժիչով մեքենան, որն ունի էլեկտրական մեքենաներ արտադրող առաջատար ամերիկյան ընկերություն Tesla-ի Model X-ի կես գինը: Այս մասին գրում է CNBC կայքը:

Չինական արտադրության էլեկտրամոբիլը մոտ $ 68.000 արժե, ամերիկայն Model X-ը՝ $ 126.000:

«Դժվար է ասել, թե սա ինչպես կազդի Չինաստանում Tesla–ի վաճառքի վրա, հնարավոր է՝ ընկերությունն ավելի քիչ մեքենա վաճառի, հնարավոր է նաև՝ կարողանա ապահովել իր վաճառքը, քանի որ շուկան գնալով մեծանում է», -ասում է Nio ընկերության հիմնադիր Ուիլյամ Լին: