19 դեկտեմբերի 2017 - 16:25 AMT
ՀՀ կժամանի ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

Դեկտեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:

Խումբը Երևան է ժամանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխությունների կապակցությամբ:

Փորձագետների հետ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկում կանցկացվի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: