20 դեկտեմբերի 2017 - 13:00 AMT
Հայ մարմնամարզիկները՝ Վորոնինի գավաթի բրոնզե մեդալակիրներ

Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր:

Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):

Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում է 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկ: