28 փետրվարի 2008 - 12:16 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է անձամբ ծանոթանալ Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղի հարցով
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկանում է անձամբ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը: Այդ մասին Իլկա Կաներվան անձամբ է հայտարարել Բաքվի օդանավակայանում: «Ադրբեջանն ինձ համար շատ հետաքրքիր երկիր է, այդ պատճառով ցանկանում եմ լսել ադրբեջանական կողմի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Կաներվան: Նրա խոսքերով, նա կաջակցի անաչառությանը Ղարաբաղի կարգավորման հարցում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների մասնակցությանը բանակցային գործընթացին, ապա ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ տվյալ հարցը եղել է քննարկվող թեմաներից մեկը Երեւան այցելության ժամանակ: Նա նաեւ հավելել է, որ մտադիր է քննարկել այդ հարցը ավելի ընդարձակ ձեւաչափում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հաղորդում է Trend-ը: