21 դեկտեմբերի 2017 - 10:31 AMT
Երկրաշարժ Հայաստանում՝ 2,7 մագնիտուդ ուժգնությամբ

Դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 01:40-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: