21 դեկտեմբերի 2017 - 13:59 AMT
Խավի. Մեսսիին հնարավոր չէ չեզոքացնել

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավի Էրնանդեսը, որն այժմ խաղում է քաթարական «Ալ Սադ» ակումբում, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե կարելի է արդյոք չեզոքացնել Մեսսիին՝ բացասական պատասխան տալով:

«Մեսսիին անհնար է չեզոքացնել: Մենք միշտ աշխատում էինք տարածություն և ժամանակ տալ նրան, որպեսզի նա կարողանար իրեն դրսևորել: Փորձել ենք այնպես անել, որ նա որոշիչ դերակատարություն ունենա խաղադաշտում: Ավելին՝ ակնհայտ է, որ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է Խավին, հայտնում է championat.com-ը Catalunya Ràdio-ի վրա հղումով: