Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին:
Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ է գտնվել և դարձել է ոսկե մեդալակիր (14.175 միավոր):
Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Արթուրը բրոնզե մեդալ է նվաճել (13.800), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500):
Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության առաջին օրը Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: