22 դեկտեմբերի 2017 - 11:29 AMT
Իսպանական ոստիկանությունը Գվարդիոլային ներառել է անջատողականների ցուցակում

Իսպանական ոստիկանությունը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գործող մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ներառել է անջատողականների ցուցակում՝ նա կողմ է Կատալոնիայի անկախացմանն Իսպանիայից:

Գվարդիոլայի անունը շրջանառվում է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի գործը քննող Ազգային գվարդիայի զեկույցում: Զեկույցում Գվարդիոլան հիշատակվում է որպես անկախացման ակտիվ կողմնակից, գրում է Eurosport-ը Daily Mail-ի վրա հղումով:

Մարզչի համար հնարավոր հետևանքների մասին զեկույցում չի ասվում:

Խոսեփ Գվարդիոլան մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին՝ կողմ քվեարկելով անջատմանը Մեծ Բրիտանիայից: Գվարդիոլան դեղին թևկապ է կրում որպես աջակցություն կատալոնացի քաղբանտարկյալներին: