28 փետրվարի 2008 - 16:20 AMT
Հովարդ Բերմանը կարող է դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նոր նախագահը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի (ANCA-WR) ներկայացուցիչները հանդիպել են կոնգրեսական Հովարդ Բերմանի հետ, որը կատարում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նոր նախագահի պարտականությունները եւ ենթադրաբար հետագայում կգլխավորի կոմիտեն:

Հանդիպմանը ANCA-WR-ի ներկայացուցիչները քննարկել են կոնգրեսական Բերմանի հետ այն հարցերը, որոնք հուզում են ԱՄՆ-ի հայ համայնքին: Մասնավորապես, Հ.Բերմանը հաստատել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին եւ Հայաստանին հատկացվող օգնության ավելացմանը, որը ստիպված է դիմակայել նավթադոլարներով հարուստ եւ ռազմատնեչ սպառնալիքներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Կոսովոյի անկախության հարցին եւ ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: