22 դեկտեմբերի 2017 - 13:13 AMT
ԱԿԲԱ Բանկը 1 մլրդ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 2017 թվականի դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2% եկամտաբերությամբ, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100.000 դրամ։

Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 5, իսկ առավելագույնը՝ 2000 պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2018 թվականի փետրվարի 21-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի ազդագիր